Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը Թվիթերի իր միկրոբլոգում
գրել է.
«Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը հրադադարի համաձայնագրով ավարտվեց: Սակայն այն չլուծեց կոնֆլիկտը. լուծման հնարավոր է հասնել միայն բանակցությունների միջոցով:
Եվրոպական միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությունը դառնում է ավելի ու ավելի կարևոր: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող խաղաղության արդար պայմանագիրը անհրաժեշտություն է»: