ՌԴ ԶՈՒ միացյալ խմբի հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին զեկուցել է Խերսոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և առաջարկել է պաշտպանություն կազմակերպել Դնեպր գետի ձախ ափի արգելապատնեշի երկայնքով՝ այդպիսով դուրս բերելով զորքը Խերսոնից: Գեներալը նշել է, որ Դնեպրի ձախ ափի պաշտպանության որոշումը դժվար խնդիր է, բայց այն կօգնի փրկել զինվորների կյանքն ու զորքի մարտունակությունը:
ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն ընդունել է գեներալի առաջարկն ու հրահանգել. «Սկսեք զորքերի դուրսբերումը»: Լսելով ռուսական ուժերի միացյալ խմբի հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինի զեկույցը՝ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ նախքան ռազմաճակատ ուղարկելը մոբիլիզացված զինծառայողները նախ պետք է ուղարկվեն թիկունքի շրջաններ՝ մարտական փորձ ունեցող զինվորականների հետ համատեղ վարժանքների համար:
Գեներալ Սերգեյ Սուրովիկինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին զեկուցել է նաև, որ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանից ներքև ջրհեղեղի գոտի ստեղծելու Կիևի պլանների իրականացումը կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների: