Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացրին՝ համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների հետ:
Նոյեմբերի 4-ին մայրաքաղաքի Շինարարների փողոցում ձերբակալվեց և Մաշտոցի բաժին տեղափոխվեց Երևանի Աբելյան փողոցում բնակվող օտարերկրյա մի քաղաքացի: 27-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 100 «ԼՍԴ» ու երկու փաթեթ` «ջամայկա» և «նատալենսիս» տեսակի թմրամիջոցներով, որոնք Հայաստան էին առաքվել արտերկրից։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: