ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:
Առաջարկվում է յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց հաշվարկել երկու տոկոս հավելավճար:
«Առաջարկվում է նաև հետադարձության կանոնով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրություն ապահովել այն ժամանակահատվածի համար, երբ կոմիտեի նախագահը նշանակված է եղել, սակայն օրենքը դեռևս ուժի մեջ չի մտել»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Նախատեսվող փոփոխություններն առաջարկվում է կիրառել 2024 թ. հուլիսի 1-ից: