Ռուսաստանը ոչ մի նախապայման առաջ չի քաշում Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ բանակցությունների համար, սակայն Կիևը պետք է կամք ցուցաբերի այդ գործընթացի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես նման բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել:
«Ուկրաինան օրենք է ընդունել, որն արգելում է Կիևին խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Դա նրանց ընտրությունն է: Մենք միշտ հայտարարել ենք բանակցությունների պատրաստակամության մասին, որոնք ընդհատվել են ոչ մեր մեղքով»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը: