Քննարկվել են առողջապահության նախարարության և ԱՀԿ վերականգնողական ծառայությունների գնահատման առաքելության առաջիկա անելիքներն ու գործակցության օրակարգը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Հայաստանում վերականգնողական բժշկական ծառայությունների զարգացման և մարզային հասանելիության պետական ծրագրերին կաջակցեն նաև միջազգային փորձագետները:
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը հանդիպել է ԱՀԿ վերականգնողական ծառայությունների գնահատման առաքելության ներկայացուցիչներին:
«Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը ներառում է նաև վերականգնողական բժշկական օգնությունը:
Գործող համակարգը մրցունակ է, ունի զարգացման հեռանկարներ»,- նշել է Արմեն Նազարյանը:
Նշենք, որ առողջապահության նախարարությունը աշխատանք է տանում ծառայությունները նաև մարզերում հասանելի դարձնելու ուղղությամբ: