ՀՀ մարդասիրական հերթական` 10-րդ խումբի սակրաւորները շուրջ 76 օրերու ընթացքին ականազերծեցին Հալէպի հարաւ-արևելքը գտնուող Խանասերէի շրջանի Պուրճ գիւղի ականուած տարածքը:
Արկադի Տոնոյան (ՀՀ մարդասիրական խմբի պատասխանատու) - Այսօր մեր համար յոբելանական տօն է, այսօրուան կատարուած աշխատանքի արդիւնքով, աւարտով յանձնուած է 105 հազար քառակուսի մեթր, ընդհանուր տարածքը կազմում է մէկ միլիոն 300 հազար քառակուսի մեթր տարածք: Այսօրուան կատարուած աշխատանքների արդիւնքում մենք կարող ենք մէկ անգամ եւս փաստել, որ ՀՀ կառավարութիւնը իր ուրոյն դերն ու նշանակութիւնը ունի աջակցելով Սիրիայի գործող իշխանութիւններին:
Հայրենի սակրաւորները ականազերծման աշխատանքներու ընթացքին յայտնաբերած են 245 տարբեր տեսակի զինամթերք, ինչպէս արկղի մարտագլխիկներ, նշնակներ ու արկեր:
Վահագն Ղուկասյան (ՀՀ մարդասիրական 10-րդ խմբի հրամանատար) - Մարդասիրական խումբը աշխատանքները իրականացրել է բարեխղճօրէն և բարձր մակարդակով: Մեր սակրաւորային խումբը ականազերծել է և մաքրել աւելի քան 105 հազար քառակուսի մեթր գիւղատնտեսական նշանակութեամբ տարածք, ընդորում յայտնաբերել է հակահետևակային ականներ, տարբեր տրամաչափի արկեր, ինչպէս նաև կասետային ականներ և այլ զինամթերք:
Փոխգնդապետ Կիրակոսեան մանրամասն և մասնագիտական բացատրութիւններ փոխանցեց իրականացուած աշխատանքներուն մասին, որոնք բարձր գնահատուեցան Հալէպի նահանգային իշխանութեան ներկայացուցիչներուն կողմէ:
Աբդուլ Կադեր Դավալիբի (Հալեպի նահանգային խորհուրդի անդամ) - Բարձր կը գնահատենք մարդասիրական խումբի կողմէ ի գործ դրուած ջանքերը, որոնք նպաստեցին այս շրջանները ականազերծելու և բնակիչները իրենց տուներն ու տեղերը վերադարձնելու: Շնորհիւ իրագործուած այս աշխատանքին այս շրջանը վերստին կենդանացաւ: Մեծապէս շնորհակալութիւն կը յայտնենք հայ և ռուս մեր բարեկամներուն, որ այս աշխատանքը շարունակական բնոյթ պիտի կրէ:
Տարածքի յանձնման միջոցառման ներկայ էին հակամարտող կողմերու հաշտեցման ռուսական կեդրոնի և Հալէպի նահանգային իշխանութեան ներկայացուցիչները, ՀՀ Հալէպի գլխաւոր հիւպատոս Բաբգէն Պատալեան և սուրիական խորհրդարանի հայ համայնքի երեսփոխան Ժիրայր Ռիէսեան: Ականազերծման աշխատանքներու աւարտով երկու կողմերը ստուգազննուած ու յետագայ օգտագործման համար պատրաստ՝ տարածքի յանձնման և ստանձնման համապատասխան փաստաթուղթեր ստորագրեցին:
Ֆադել Մըհենե (Հալեպի նահանգի տեխնիկական ծառայության տնօրեն) - Այս տարածքը ականազերծուելու շնորհիւ կարելի պիտի ըլլայ այստեղ ենթակառուցային ծրագիրներ իրականացնել, ինչպէս ճանապարհներու վերահարթում, առողջապահական ծառայութիւններու մատակարարում, և այլ և այս բոլորը պիտի նպաստէ շրջանի վերաբնակեցման: Շնորհակալութիւն այս ծրագիրը իրագործող բոլոր կողմերուն:
Իրենց ցուցաբերած բծախնդիր և մասնագիտական բարձր կարողութիւններու համար շարքային սակրաւորներ գնահատագրեր ստացան: Իսկ խումբի հրամանատար Վահագն Ղուկասեան օրինակելի աշխատանքի չափանիշները ոչ միայն յարգելու ու կիրարկելու այլև նոյնիսկ գերազանցելու համար` ՀՀ պաշտպանութեան նախարարութեան կողմէ արժանացաւ «Անդրանիկ Օզանեան» մետալին:
Արկադի Տոնոյան - Սա մէկ անգամ եւս փաստում է հայ-սիրիական բարեկամական այն դրսևորումները, որոնք արդէն չորս տարի ձևաւորուել են մարդասիրական խմբի գործունէութեան արդիւնքում, չնայած, որ ան գալիս է դարերի խորքից բայց կ՛ուզենայի աւելացնել մարդասիրական խմբի գործունէութիւնը, որ ցուցաբերում է բազմաբովանդակ և բազմաբնոյթ օժանդակութիւն տարբեր ոլորտներում, ինչպիսին են ականազերծման աշխատանքները և բժշկական գործողութիւնները:
Հալէպի նահանգային խորհուրդի ներկայացուցիչը Սուրիոյ նախագահին, Հալէպի նահանգապետին, նահանգի զինուորական ու ապահովական յանձնաժողովներու անունով երախտագիտութիւն յայտնեց ծաւալուած յաջող աշխատանքին:
Տարածքի ականազերծման գործը իրականացած է անփորձանք, ոչ մէկ վիրաւորի կամ տուժողի պարագայ արձանագրուած է: