Խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Բյուջե 2023»-ի քննարկման վերջին օրն էր: Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ծրագրվում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը հասցնել 1.2 տրիլիոն դրամի:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ընդգծել է, որ 11.3 միլիարդ դրամ է ուղղվելու դպրոցների սեյսմակայունության բարձրացմանը, իսկ բուն կրթության ոլորտի նախանշված ծախսերը ներկայացրել է Վահրամ Դումանյանը:
Օրվա ծավալուն քննարկման բոլոր մանրամասները՝ Անուշ Մուրադյանի ռեպորտաժում: