ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկը:
Գերատեսչության ղեկավարը հանդիպել է վարժական հավաքի մասնակիցներին և մարտական ծառայության մեկնող փրկարար ծառայության ծառայողներին:
Նախարար Ա. Փամբուխչյանը զրուցել է անձնակազմի հետ և մաղթել անփորձանք ծառայություն:
Վարժական հավաքի մասնակիցների ջոկատը կազմավորվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից:
Մարտական ծառայություն իրականացնելու են պետական սահմանի երկու մարտական հենակետերում: