Հաշվի առնելով քաղաքացիների խնդրանքը, ինչպես նաև կարևորելով սոցիալական պատասխանատվությունը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է անվճար ծառայություններ տրամադրող ակցիաների շարքը:
«Տավուշի մարզում բնակվող սիրելի քաղաքացիներ,
Նոյեմբերի 12-ին հրավիրում ենք ձեզ անցնելու ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ, դուպլեքս հետազոտություններ և ստանալու նեղ-մասնագիտական խորհրդատվություններ:
Կրծքագեղձի, վահանաձև գեղձի, որովայնի օրգանների և փոքր կոնքի սոնոգրաֆիա, ինչպես նաև դուպլեքս հետազոտություն կանցկացնեն մեր կենտրոնի լավագույն մասնագետներ Նարինե Կրյուչկյանը, Լիլիթ Շաքարյանը, Կարինե Խոնդկարյանը:
Վերոնշյալ հետազոտությունները կանցկացվեն կենտրոնի կողմից բերված ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներով:
Մասնագիտական անվճար խորհրդատվություն կտրամադրեն կենտրոնի լավագույն մասնագետները՝ հետևյալ ծառայություններով՝
Մամոլոգիա՝ ՈՒԱԿ փոխտնօրեն Արթուր Ավետիսյան,
Գինեկոլոգիա՝ Կանանց առողջության կլինիկայի ղեկավար Կարո Բազիկյան,
Թոքաբանություն՝ Ախտորոշման ծառայության ղեկավարի տեղակալ Նունե Ազիզյան,
Էնդոկրինոլոգիա՝ Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյան
Վնասվածքաբանություն-օրթոպեդիա՝ Համլետ Մանուկյան,
Սրտաբանություն՝ Լիլիթ Բաբայան,
Նեյրովիրաբուժություն՝ Աննա Կիզոկյան,
Ուրոլոգիա՝ Վարդան Առաքելյան,
Քիթ-կոկորդ-ականջաբանություն՝ Արմինե Զարգարյան
Ակցիան կանցկացվի նոյեմբերի 12-ին, Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում (Գարեգին Նժդեհի փող., 15 շենք):
Ուշադրություն. տեղերը սահմանափակ են:
Գրանցվելու համար մինչև նոյեմբերի 11-ը զանգահարեք 098-190-419 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-19:00-ը»,- ասված է կենտրոնի Ֆեյսբուքի գրառման մեջ: