Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մոտ բժիշկները, ենթադրաբար, հայտնաբերել են տուբերկուլոզ և դեմենցիա: Այս մասին հայտնել է փաստաբան Շալվա Խաչապուրիձեն:
«Խոսքը բժիշկների ենթադրյալ ախտորոշումների մասին է, դրանք դեռ վերջնական չեն: Բացի դրանից՝ Միխեիլ Սաակաշվիլու մոտ ևս 34 հավանական հիվանդություններ են հայտնաբերվել»,- ասել է փաստաբանը:
Այս տարվա մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է Թբիլիսիի քաղաքացիական կլինիկաներից մեկում: Վրաստանի նախկին նախագահն անցնում է մի քանի քրեական գործերով։ Նա իր ձերբակալությունը համարում է անօրինական, իսկ առաջադրված մեղադրանքները՝ կեղծված։