ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի հերթական նիստը, որը վարել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթում ներկայացվել է 54 հայտ հետևյալ բաշխվածությամբ՝
ֆիզիկամաթեմատիկական գիտություններ՝ 4 հայտ,
գյուղատնտեսական գիտություններ՝ 20 հայտ,
քիմիական գիտություններ՝ 6 հայտ,
ռազմական գիտություններ՝ 4 հայտ,
տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 20 հայտ:
Նիստի ընթացքում որոշվել են ժամկետները, որոնց ընթացքում փորձագետները պետք է գնահատեն հայտերը՝ ըստ հաստատված գնահատման թերթիկի չափորոշիչների:
Հայտերը գնահատվելու են` համաձայն սահմանված 7 պահանջների՝ յուրաքանչյուրը 0-5 միավոր: Հայտերը գնահատելիս փորձագետներն առաջնորդվելու են դրանց նորարարական լուծումներով, արդիականությամբ, իրագործելիությամբ և այլ չափանիշներով:
Նախանշվել են նաև դրական միավորների շեմը հաղթահարած մասնակիցների հայտերը ներկայացնելու և մրցանակաբաշխության օրերը: