Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական ստուգայցերի ընթացքում նոյեմբերի 3-ին Կոտայքի մարզում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման 2 դեպք։
Ձորաղբյուր համայնքի վարչական տարածքում տեսուչները ստուգման ենթարկելով քաղաքացիներ Գ.Ղ.-ի և Գ.Մ.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները հայտնաբերել են 16 խմ սևահող։
Հողի բերրի շերտի անօրինական տեղափոխման համար իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության 100.000 դրամի չափով, նաև ներկայացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման պահանջ՝ 160.000 դրամ։
Սևահողն առգրավվել և հանձնվել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքին։