2023 թվականի բյուջեի նախագծով մարզերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին 22 միլիարդ դրամ է հատկացվելու, որը 22 տոկոսով ավելի է այս տարվա հատկացումներից:
Գնել Սանոսյանը նշել է՝ 23-ին կավարտեն Վեդու ջրամբարի շինարարությունը, և եթե փաստաթղթային հարցերը լուծվեն, կսկսվեն Կապսի կառուցման շինաշխատանքները:
Նախարարն անդրադարձել է նաև սեպտեմբերի 13-ի ագրեսիայի պատճառով Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի տուժած համայնքների բնակիչների փոխհատուցման խնդիրներին:
«Եթե գույքերի դեպքում ամեն ինչ շատ ավելի հստակ է, այսինքն՝ կա տուն, վնասված ենթակառուցվածք, որն ավելի հեշտ է, չափելի է, գնահատելի է վճարելը, անասունների պարագայում խնդիրը մի քիչ բարդանում է, դրա համար ավելի երկարատև գործընթաց է, բայց կարծես ավարտական տեսքի ենք բերում:
Չնայած հիմնականում Ջերմուկի հատվածում են եղել, բայց Սյունիքի մարզի բնակիչներին, մասնավորապես, Խնձորեսկի բնակիչներին են հիմնականում պատկանում: Գումարային գնահատական ունենք, քննարկումների փուլում ենք, կարծում եմ՝ լուծում կգտնենք»,- ասաց նախարարը: