Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեության մասին տեղեկագրում հաստատել է 2022 թվականի նոյեմբերի 5-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կրակոցները:
Դրանք ուղղված են եղել Ստեփանակերտի բնակիչ Կ.Մարտիրոսյանին (ծնված 1969 թ.), որն իր տրակտորով այդ պահին աշխատանքներ է կատարել Խրամորթ գյուղի վարչական շրջանում, այսպես կոչված, 100 հա հողամասում։
Ըստ ռուսական խաղաղապահ զորախմբի մամուլի ծառայության՝ հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ այդ փաստի առթիվ հետաքննություն է անցկացնում։