Նախորդ տարվա համեմատ 13 սմ-ով ցածր է Սևանի մակարդակը: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
«Կարող եմ ասել, որ ես ինքս շատ ավելի վատ կանխատեսում ունեի, որովհետև Սևանի մակարդակն արդեն ցածր է, ձմեռը բավականին քիչ տեղումներով էր ընթանում, հասկանալի էր, որ դա ավելի մեծ խնդիրներ կառաջացնի: Հետո գարնանային տեղումներն իրավիճակը փոխեցին, դրական ազդեցին Սևանի վրա»,- ասաց Սիմիդյանը:
Միաժամանակ, նախարարը տեղեկացրեց, որ այս տարի ոռոգման նպատակով օրենքով սահմանված 170 միլիոն խորանարդ մետր ջրի բացթողումը չի գերազանցվել:
«Դա Սևանի վրա ճնշումը քչացնում է: Հուսանք՝ բնությունը բարեհաճ կլինի, տեղումները շատ կլինեն»,- ասաց նա: