ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, խոսելով ասֆալտապատման ծավալներից, նշեց, որ համահունչ են գնում իրենց նախանշած ծրագրին:
«Մենք հիմա կարծես մոտեցել ենք 450 կմ ասֆալտապատելու շեմին, այսինքն՝ ևս մի քանի օր աշխատելու արդյունքում մեր նախանշած 500 կիլոմետրը կանցնենք:
Մենք միայն ասֆալտապատմամբ չենք զբաղվել, մոտ 700 կմ-ից ավել ճանապարհի վրա ենք աշխատել ու շարունակում ենք աշխատել: Դրանից 500-ը կասֆալտապատենք»,- ասաց Սանոսյանը:
Ինչ վերաբերում է ձմռան նախապատրաստումներին, Սանոսյանը նշեց.
«Հանրապետությունը բաժանված է 38 հատվածների: Կան 38 սպասարկող ընկերություններ, որոնք պետք է ձմռանը զբաղվեն տարածքների պահպանման, մաքրման, անվտանգ դարձնելու հարցերով: Մասնագետներ ենք ուղարկել նրանց մոտ, ովքեր այցելել են ու տեսել՝ արդյոք այդ ընկերությունները պատրաստ են, թե ոչ, երկու առումով՝ նախ տեխնիկայի պարկն է, երկրորդը՝ աղի, ավազի նախապատրաստական կուտակումները»:
Սանոսյանը տեղեկացրեց, որ բացառությամբ մի քանի ընկերության, մնացածը պատրաստ են այդ աշխատանքներն իրականացնելուն: