ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են՝ մեկնարկել է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման համար՝ օգոստոս ամսվա 40000 դրամ աջակցության տրամադրումը:
Այն կիրականացվի փուլային տարբերակով, ըստ բանկերի և փոստերի:
Առաջին փուլով իրականացվել են «ՀայՓոստ» նշած շահառուների փոխանցումները: