ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մեկնաբանել է ՀՀ գլխավոր դատախազության որոշումը, ըստ որի՝ միջոցներ են ձեռնարկվել շուրջ 25 տարի առաջ Սուքիասյանների ընտանիքի կողմից Արամի 3 հասցեում գտնվող տարածքի ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով:
«Ուրախ եմ դատախազության որոշման համար. պետական մարմինները պետք է մինչև վերջ գնան, հասկանան՝ եթե պետությանը վնաս է պատճառվել, պետք է օրենքը պաշտպանվի»,- նշել է Սուքիասյանը, հավելել՝ ենթատեքստեր չի տեսնում:
Իրավական գործընթացը նախաձեռնվել է «Հետք»-ի հրապարակման հիման վրա, ըստ որի՝ մոտ 5600 դոլարով գնված գույքը ոչ թե օգտագործվել է որպես պատկերասրահ, այլ դարձել է բիզնես կենտրոն:
Սուքիասյանն ասել է, որ եթե այն որպես պատկերասրահ օգտագործվեր, նույնիսկ անվտանգության ապահովման ծախսերը չէին կարողանա հոգալ այդ եկամտով: