ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանում գործող սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման 20 կայանի նկատմամբ։
Վերահսկողության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը՝ որպես ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմին, շարունակաբար հետևողական է լինելու, որպեսզի վկայագրման գործընթացն իրականացվի բացառապես օրենքով սահմանված կարգով՝ թույլ չտալով առանց համապատասխան ծառայությունների մատուցման վկայագրերի տրամադրումը։