Նոյեմբերի 7-ինч ժամը 09:00-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհի «Ազատ Արցախ» հուշահամալիրի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, հայտնում են Արցախի ՆԳ նախարարությունից:
Մեկնած տեղամասային տեսուչ Ա.Արզումանյանը պարզել է, որ նույն օրը ժամը 08:50-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 63-րդ կիլոմետրին, նշված հուշահամալիրի մոտակայքում, Երևան քաղաքի 27-ամյա բնակիչ Ա.Նիկոյանը վարելով «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել Ստեփանակերտ քաղաքի 39-ամյա բնակիչ Վ.Դադամյանի վարած «Մերսեդես-Բենց Actros 25.41» բեռնատար ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի ուղևորուհի Ի. Նիկոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ։
ՆԳՆ ճանապարհային ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին՝ պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, հատկապես մառախլապատ ու անձրևային եղանակներին բարձրացնել զգոնությունը. խնայեք ձեր և ձեր մտերիմների կյանքն ու առողջությունը: