Տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցը. կողմերը հայտարարել են, որ «իրենց հնարավորությունների սահմաններում» կշարունակեն աջակցել Ուկրաինային: Պաշտոնյաներն անդրադարձել են նաև «կեղտոտ ռումբ» կիրառելու մտադրության համար Կիևին ուղղված՝ Մոսկվայի մեղադրանքներին: Առաջնորդները համաձայնել են, որ Ռուսաստանի վերջին միջուկային սպառնալիքներն անպատասխանատու են։
Օրակարգում են եղել նաև Օլաֆ Շոլցի՝ Չինաստան այցի արդյունքները: Գերմանիայի կանցլերը և ԱՄՆ նախագահը ողջունել են միջուկային զենքի հնարավոր կիրառման հետ կապված Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հայտարարությունը, այն է՝ միջուկային զենքի կիրառումը և դրա սպառնալիքն անընդունելի են: