ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարծում Է, որ մոլորակը շարժվում Է դեպի «կլիմայական դժոխք», և կլիմայի փոփոխությունները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ: Այս մասին նա ասել է այսօր Շարմ Էլ Շեյխում՝ հանդես գալով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովում:
«Ջերմոցային գազերի արտանետումները շարունակում են աճել, գլոբալ ջերմաստիճանն աճում է»,- ասել Է Գուտերեշը: «Մեր մոլորակն արագորեն մոտենում Է բեկումնային գործոններին, որոնք կլիմայական քաոսը կդարձնեն անդառնալի: Մենք կլիմայական դժոխքի ճանապարհին ենք, ընդ որում՝ շատ արագ տեմպերով»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նա նաև հավելել է. «Ներկայիս ճգնաժամերը, որոնք շտապ լուծում են պահանջում, չեն կարող ուրացման արդարացում ծառայել»:
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան