«Ռոսավիացիան» ևս մեկ անգամ երկարաձգել է դեպի ՌԴ-ի կենտրոնական մասի և հարավի օդանավակայաններ թռիչքների արգելքը: Մինչև նոյեմբերի 15-ը թռիչքներ չեն իրականացվի դեպի Կրասնոդարի, Դոնի Ռոստովի, Վորոնեժի, Անապայի, Գելենջիկի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Լիպեցկի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ: Նրանց աշխատանքում սահմանափակումները մտցվել են փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելու օրը:
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան