Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, որը Գյումրիում է եղել մասնավոր այցով։
«Նորին Գերազանցություն տկն Լույոյի հետ մտերմիկ զրույցի ժամանակ մտքեր ենք փոխանակել հայ-ֆրանսիական բարեկամության, հատկապես, ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով համագործացության վերաբերյալ։
Ի թիվս այլ հարցերի, տիկին դեսպանի հետ քննարկել ենք համատեղ կրթական ծրագրերի իրականացման, մոդելային մեկ դպրոցի օրինակով ֆրանսերենի խորացված ուսուցմանն առնչվող հարցեր»,- Ֆեյսբուքում գրել է Նազելի Բաղդասարյանը։