Ազգային ժողովը 7 անգամ նվազեցրել է ցեմենտի ներկրման տուրքը: Երեք տարի առաջ հակառակ քաղաքականությունը որդեգրած օրենսդիրի համոզմամբ՝ նման խիստ մոտեցումն այլևս անհրաժեշտ չէ:
Երեք տարի առաջ Իրանի՝ հայկականից անհամեմատ էժան այդ շինանյութը գրավել էր մեր շուկան, տեղական արտադրողը խեղճացել էր, խոսվում էր բիզնեսներ ու հազարավոր աշխատատեղեր փակվելու ռիսկի մասին:
Հայրենական արտադրողին շնչելու հնարավորություն տալու համար իրանական ցեմենտը սահմանին սկսեցին հարկել: Տուրքը նվազեցնելու կողմնակիցները պնդում են, բարձր հարկերի կարիք էլ չկա, քանի որ իրանական ցեմենտի ինքնարժեքն արդեն թանկացել է, մերոնք էլ, միևնույն է, ամբողջ պահանջարկն ապահովել չեն կարողանում, իսկ ակտիվ շինարարությունը երկրում շարունակվում է: