Անդորրա իրականացրած այցի շրջանակներում դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Անդորրայի մշակույթի և սպորտի նախարար Սիլվիա Ռիվա Գոնսալեսի հետ։ Այդ մասին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային և մարզական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։