Հանրապետության տարածքում մեկնարկել է աշնանային համապետական ծառատունկը:
Ծառատունկի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները պարկի տարածքում տնկել են 100 հատ հացենի, 50 հատ բարդի, 20 հատ կեչի, 10 հատ տույա, 25 հատ ծորենի և 25 հատ ասպիրակ տեսակի ծառ և թուփ:
Տնկիները տրամադրել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը: