Վաշինգտոնն Ուկրաինային է հատկացնում 400 միլիոն դոլարի ռազմական աջակցության հերթական փաթեթը: ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալով՝ փաթեթը ներառում է չեխական 90 տանկ, դրանց կեսի արդիականացմամբ կզբաղվի Նիդերլանդները:
Կիևը կստանա նաև 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, զրահափոխադրիչները արդիականացնելու միջոցներ և հակաօդային պաշտպանության համակարգեր:
Մոտ ապագայում Ուկրաինային կտրամադրվի նաև NASAMS ութ զենիթահրթիռային համակարգ: Կիևին ռազմական աջակցության մասին է հայտարարել նաև Նիդերլանդները: 120 միլիոն եվրոյի նոր փաթեթը ներառում է տանկեր և այլ զինատեսակներ։