Հյուսիսային Կորեան շաբաթ օրը փոքր հեռահարության չորս բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ՝ հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։
Նրանց տեղեկություններով՝ հրթիռներն անցել են մոտ 130 կմ, մինչև 20 կմ բարձրությամբ:
Նախօրեին ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչը Անվտանգության խորհրդի նիստում կարծիք է հայտնել, որ ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումներն ուղղակիորեն կապված են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի լայնածավալ զորավարժությունների հետ, որոնց ընթացքում հարյուրավոր ինքնաթիռներ են գործարկվում: Նա ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Կորեական թերակղզում լարվածության աճի և առճակատման հանգեցնող գործողությունները:
Նման կարծիք է հայտնել նաև ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը: Աննա Եվստիգնեևայի խոսքով՝ ԱՄՆ-ն ու Հարավայի Կորեան նպատակ ունեն Կորեական թերակղզում և տարածաշրջանում ամերիկյան զսպման միջոցներ, այդ թվում՝ միջուկային զենք տեղակայել: