Կոստրոմայի «Պոլիգոն» գիշերային ակումբ-սրճարանում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի՝ փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
Հրդեհի հետևանքով սրճարանի 3,5 հազար ք. մ տանիքը փլուզվել է: Շենքից տարհանվել է 250 մարդ։
Կոստրոմայի նահանգապետ Սերգեյ Սիտնիկովը հայտնել է, որ արտակարգ պատահարի հետևանքով ևս հինգ մարդ է տուժել: