Բաքուն պատրաստ է բանակցել Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։
«Կարծում ենք՝ Պրահայում և Սոչիում հանդիպումներից հետո անհրաժեշտ է շարունակել բանակցությունները»,- նշել է Ջեյհուն Բայրամովը։
Նա անդրադարձել է նաև Իրանի հետ հարաբերություններին, տեղեկացրել՝ ինտենսիվ երկխոսություն են վարում Թեհրանի հետ՝ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։
«Բաքուն ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևան երկրների հետ։ Ուշադիր հետևում ենք իրանական լրատվամիջոցներին. մեզ անհանգստացնում են Ադրբեջանի դեմ արվող ոչ բարեկամական հայտարարությունները»,- ասել է Բայրամովը, հավելել՝ հարաբերությունները փչացնելն ավելի հեշտ է, քան դրանք կառուցելը: