ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի գլխավորած պատվիրակությանը։
Համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը նախարարին է ներկայացրել համալսարանի գործունեությունը, գիտական նվաճումները, միջազգային համագործակցության շրջանակներն ու հեռանկարները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական կրթության ուղղությամբ որակյալ կադրերի պատրաստման, գիտական և տեխնոլոգիական լուծումներն ու մշակումները տնտեսության տարբեր ոլորտներում կիրառելու արդյունավետ ուղիները, Հայաստանում նանոտեխնոլոգիաների զարգացման, այդ ուղղությամբ մրցունակ մասնագետների պատրաստման հնարավորությունները։