Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը եղել է ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկում, մասնագիտական ստորաբաժանումների և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ղեկավարների հետ շրջայց է կատարել, տեղում ծանոթացել իրավիճակին և առկա խնդիրներին։
Նախարարի տեղակալին ներկայացվել է տարածքի ոռոգման խնդիրը։
Արամ Մեյմարյանը դիտարկել է նախկինում տեղադրված տաղավարների հատվածները։ Տաղավարները ապամոնտաժվել են, տարածքը վերադարձվել է նախկին տեսքին։
Նախարարի տեղակալը ծանոթացել է նաև Աղստև գետի հունի վրա կատարած շինարարությանը, որն իրականացրել է «Իջևանի գինու, կոնյակի գործարանը», ապա հանդիպել գործարանի ղեկավար անձնակազմի հետ, քննարկել դենդրոպարկի հետ համագործակցության հնարավորությունները: