Նոյեմբերի 4-ին՝ ժամը 3:59-ին, Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի բնակելի տներից մեկում բռնկված հրդեհի մասին:
Շիջման աշխատանքներ կատարելու և հրդեհային վտանգը կանխելու նպատակով ժամը 4:00-ին Ասկերանի հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ անմիջապես մեկնել է կանչի վայր:
Հրշեջ փրկարարները տեխնիկական ու ձեռքի միջոցներով, տեղացիների մասնակցությամբ իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ, որի շնորհիվ կրակը չի տարածվել ամբողջ բնակարանով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 4:35-ին, լիամարվել՝ ժամը 4:50-ին:
Այրվել է Դահրավ գյուղի նորակառույց թաղամասի մեկհարկանի տներից մեկը՝ մասնակի:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: