Երևանի կենդանաբանական այգում բարեկարգման համալիր աշխատանքներն ընթացքի մեջ են. լուծվել են ոռոգման և խմելու ջրի, այգու լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող և կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում
գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Այգին համալրվել է նոր բնակիչներով, տարվում են նաև կանաչապատման աշխատանքներ:
Շուտով կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ, իսկ այգին կհսկվի ժամանակակից սարքերով: Բայց սա ամենը չէ, մոտ ապագայում մեր համաքաղաքացիներին սպասում են հաճելի անակնկալներ ևս»,- հայտնել է քաղաքապետը: