Երևանում մեկնարկել է «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Այս տարի այն նվիրված է կլիմայի փոփոխությանը։
Փառատոնի 4 օրերի ընթացքում կցուցադրվեն բնապահպանական թեմայով վերջին տարիներին նկարահանված 30 ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից։
Նոյեմբերի 8-ին՝ փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում, ժյուրիի ընտրությամբ լավագույն ֆիլմերի հեղինակները կպարգևատրվեն։
Փառատոնի կազմակերպիչները մտադիր են նախագծի ավարտին ֆիլմերը ցուցադրել նաև մարզերում:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան