Բրյուսելում կայացել է ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստը՝ հայտնում է Եվրամիության պաշտոնական կայքը։
Հանդիպումը հաջորդել է բրյուսելյան եռակողմ հանդիպումների ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին։
Կայքում հրապարակված հաղորդագրությունում նշված է, որ ԵՄ-ն բարձր է գնահատել վերջին հանդիպման կառուցողական մթնոլորտը և կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը սահմանների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև բարելավելու իրավիճակն անվտանգության ոլորտում։