Ֆրանսիայի նախագահը Գերմանիայի կանցլերին առաջարկել էր միասին այցելել Պեկին՝ ԵՄ միասնության ուղերձը հղելու համար, սակայն Շոլցը մերժել է առաջարկը, գրում է Reuters-ը։
Հոդվածում նշվում է, որ կանցլերի այցը Չինաստան տեղի է ունեցել, երբ Գերմանիայի իշխանությունները թույլ են տվել չինական պետական ընկերությանը բաժնետոմս ձեռք բերել Համբուրգի նավահանգստի տերմինալում՝ չնայած կոալիցիոն գործընկերների առարկություններին և ԱՄՆ-ի մտավախություններին։
Մասնագետների կարծիքով՝ Շոլցի Չինաստան կատարած այցի պատճառը Գերմանիայի տնտեսական իրավիճակն է՝ ռեկորդային գնաճն և մոտալուտ ռեցեսիան։
Չինական կողմն էլ Շոլցի այցը համարում է Չինաստանի և Գերմանիայի ու Եվրոպայի, նույնիսկ Արևմուտքի հետ հարաբերությունների փորձություն: Եթե այն հաջողություն ունենա, Մակրոնը Պեկին կայցելի մեկ ամսից:
Նոյեմբերի 4-ին Գերմանիայի կանցլերը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և քննարկել երկկողմ հարաբերությունները միջազգային անկայուն իրավիճակում։