ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 3-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ներկայացուցիչների հետ:
Նախարարը ողջունել է հյուրերին, ընդգծել, որ կարևորում է գիտության զարգացման մեջ ներդրում ունեցած գիտնականների հետ հանդիպումները, որի նպատակն է գիտահենք տնտեսության զարգացման ճանապարհին նախանշել առկա ռեսուրսները, քննարկել արդյունաբերության մեջ գիտական արդյունավետ լուծումների կիրառման ու ներդրման հնարավորությունները։