Առողջապահության նախարարությունը թարմացված տեղեկատվություն է ներկայացրել երեկ Արմավիրի մարզում տեղի ունեցած
ավտովթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ:
Նշվում է՝ ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո
դուրս են գրվել:
Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն: