«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ ավարտվել է Տ-10-16, /Հ-64/-Քոլագիրի ճամբար տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ1+700 հատվածի հիմնանորոգումը։
Տավուշի մարզով անցնող 1.7կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացրել է «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ն, շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարել է «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։
Շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 281 մլն 800 հազար դրամ է։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։