ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ երեկ Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ հարցին:
«Պացիենտների առողջական վիճակը հսկողության տակ է, անհրաժեշտ բժշկական միջամտություններն արվում են»,- ասաց նախարարը:
Ավանեսյանը հայտնեց, որ նրանց ինքնազգացողության վերաբերյալ նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կտրամադրի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին միմյանց են բախվել 61-ամյա տղամարդու վարած երթուղային «ԳԱԶել» և 46-ամյա տղամարդու վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով 4 ուղևոր մահացել է:
Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր: