Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքի մասին:
Դեսպանատունը զգուշացնում է, որ ցույցերը կարող են անկանխատեսելի լինել, մասնակիցները կարող են փոխել ուղղությունը ցանկացած պահի` ստեղծելով երթևեկության նոր խցանումներ ու տեղաշարժի խոչընդոտներ:
«Նույնիսկ խաղաղ նպատակով նախատեսված ցույցերը կարող են վերածվել առճակատման և, հնարավոր է, նաև բռնության»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական առաքելությունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է հեռու մնալ հանրահավաքի վայրից, հետևել տեղական լրատվամիջոցների թարմացումներին, խուսափել մարդկանց կուտակումներից, ցուցարարներից, տեղեկացնել ընտանիքի անդամներին և ընկերներին՝ անվտանգ վայրում լինելու մասին, հետևել շրջապատին: