ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Լավ նորություն. մեր գործընկերները քննարկում են սահմանների սահմանազատումը, ինչը անհրաժեշտ է տեղում անվտանգությունը բարձրացնելու համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է այդ ուղղությամբ ԵՄ ջանքերը, ներառյալ այս բանակցությունների հյուրընկալումն ու մեկնարկը»։