Եթե հանրապետականները հաղթեն միջանկյալ ընտրություններում, Ուկրաինան ոչ մի սենթ չի ստանա, քանի որ մեր երկիրն ավելի կարևոր է՝ ասել է հանրապետական պատգամավոր Մարջորի Թեյլոր Գրինը՝ ելույթ ունենալով Այովա նահանգի Սիու Սիթիում ընտրողների առաջ:
Նման հայտարարություններ է արել նաև Ներկայացուցիչների պալատի կուսակցական փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքքարթին։ Նրա խոսքով՝ եթե հանրապետականները հաղթեն նոյեմբերի 8-ի ընտրություններում, Կոնգրեսը կարող է «փակել Ուկրաինայի ֆինանսավորման ծորակը»։
ԱՄՆ նավախո հնդկացիներն էլ իշխանություններին առաջարկել են մտածել ուրիշ երկրներին նախատեսված բազմամիլիարդանոց միջոցներն ամերիկյան հնդկացիների համայնքների կարիքներին հատկացնելու մասին: Նավախո ցեղի ներկայացուցիչ Ջոնաթան Նեզը այս կերպ է մեկնաբանել Ուկրաինային 50 միլիարդ դոլար արժողությամբ օգնության հերթական փաթեթ տրամադրելու Կոնգրեսի նախաձեռնությանը: