Մինչ այս քովիդի հաղթահարմանն ուղղվող ծախսերը ֆինանսավորվում էին ըստ փաստացի գումարների, այսինքն՝ պետական պահուստից միջոցներ հատկացնելու պահանջարկ էր ներկայացվում: Թեմայի վերաբերյալ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«2 տարիների ընթացքում շատ բարդ էր կանխատեսել, թե ինչպիսին կլինի հիվանդացության բեռը, և ինչ ալիքներ կունենայինք»,- ասաց Ավանեսյանը:
Հիմա, նախարարի խոսքով, իրավիճակը ցույց է տալիս, որ հնարավոր է պլանավորում կատարել:
«Այն արդեն որպես ծրագիր ներառված է, և 5 միլիարդ դրամ նախատեսված է քովիդին ուղղվող ծախսերը փակելու համար: 2023 թվականի բյուջեում մտած է: Իհարկե, վերջին 3 ամիսներին ունեցանք մի փոքր ալիք հիվանդացության առումով, բայց տեսանք, որ անգամ ալիքների պարագայում չունեցանք հոսպիտալացման բարձր ցուցանիշներ, ինչը ենթադրում է նաև ավելի նվազ ծախսեր»,- ասաց Ավանեսյանը: