Ռուսաստանին և Բելառուսին հրավերներ են ուղարկվել՝ մասնակցել ԵԱՀԿ նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը Լեհաստանի Լոձ քաղաքում՝ տեղեկացրել է ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Բարտոշ Կեմպինսկին։
«Լոձում նախարարական հանդիպման հրավերն ուղարկվել է ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներին, բոլոր պատվիրակություններին»,- ասել է Կեմպինսկին։
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան