Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմը կավարտվի, երբ իր երկիրը վերադարձնի իր օկուպացված տարածքները, այդ թվում՝ Դոնբասը և Ղրիմը։
«Կրեմլի հետ բանակցելու իմաստ չկա, քանի որ առկա խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու փոխարեն Ռուսաստանի կառավարությունը պարզապես ստում է։ Մեզ ասում են, որ ուզում են դադարեցնել պատերազմը, բայց տասնյակ հրթիռներ են արձակում Ուկրաինայի ուղղությամբ»,- մտահոգություն է հայտնել Զելենսկին։
Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքը նրան հայտնի է. Զելենսկու համոզմամբ՝ «հեփփի էնդ» չի լինի: