Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը հայտարարել է, որ Կիևը զենք է ստանում Իսպանիայից, որը թույլ կտա պաշտպանել երկրի երկինքը։
«Մենք արդեն ունենք զենքեր, որոնք չունեինք մարտին կամ ապրիլին: Այժմ մենք շատ հզոր զենքեր ենք ստանում Իսպանիայից, որոնք թույլ կտան մեզ պաշտպանել մեր երկինքը»,- ասել է Դանիլովը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Իսպանիան Ուկրաինային կփոխանցի իր չորս հակաօդային պաշտպանության Hawk համակարգերը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան ասել է, որ այդ համակարգերն արդեն ճանապարհին են և շուտով կլինեն Ուկրաինայում։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախկինում նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինային Արևմուտքից զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան